Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական Սու-57 ինքնաթիռների գնմամբ

Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական Սու-57 ինքնաթիռների գնմամբ
23.12.2019 | 23:56

Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական 5-րդ սերնդի նորագույն Սու-57 կործանիչներով, բանակցային ընթացքի համար «կանաչ լույս» է վառվել քաղաքական ամենաբարձր մակարդակով, տեղեկացնում է minval.az կայքը:


Ռազմատեխնիկական համագործակցության հարցերը քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 3-ին Սոչիում հանդիպման ժամանակ:
Սու-57 կործանիչների նկատմամբ Ադրբեջանի հետաքրքրությունը պայմանավորված է Հայաստանի կողմից 4 Սու-30ՍՄ ինքնաթիռների գնմամբ: Սու-57-երի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում նաև Թուրքիան:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ